Reuters – Մայք Ուոլցը ռուս գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայի զինադադարի առաջարկը
ԱՄՆ նախագահի խորհրդական Մայք Ուոլցը զրուցել է իր ռուս գործընկերոջ հետ։ Ինչպես գրում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Վոլցը ռուս գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում հրադադարի առաջարկը։
Սպիտակ տունը նաև հաստատել է, որ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթկովն այս շաբաթ կմեկնի Ռուսաստան՝ բանակցելու Ուկրաինայում հրադադարի շուրջ։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ իր վարչակազմի ներկայացուցիչները մեկնում են Ռուսաստան։