Reuters. Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում՝ ռուսական բազայի մոտ

11:45, 15.08.2022

«Reuters»-ի փոխանցմամբ՝ Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում՝ ռուսական բազայի մոտ։ Գործակալության տվյալներով՝ Իսրայելի թիրախը եղել են իրանական ռազմական օբյեկտները։ Այդ մասին «Reuters»-ին հայտնել են իսրայելական հետախուզության աշխատակիցները։

Մի քանի հրթիռային հարվածներ են հասցվել Իրանի ՌՏԿ-ին և հակաօդային պաշտպանության համակարգի ծառայության անցակետին, որը գտնվում է Տարտու նավահանգստի մոտ։ Այս նավահանգստում է գտնվում ռուսական նավատորմի հիմնական բազան։

Իսրայելի մյուս հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հյուսիսարևելյան արվարձանները, որտեղ տեղակայված են «Հեզբոլլահ» իրանամետ արմատական ​​խմբավորման մարտիկները։ Սիրիական բանակը հայտարարել է, որ հարվածների արդյունքում երեք զինծառայող է զոհվել։

Վերջին տարիներին Իսրայելը բազմիցս հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող օբյեկտներին, որոնք, նրա կարծիքով, կապված են Իրանի հետ: Սակայն մինչ այժմ Իսրայելը ձեռնպահ է մնացել ռուսական բազայի մերձակայքում հարձակումներ իրականացնելուց։

Նմանատիպ