Reuters. Իրանում ուսանողները բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով կառավարության հրաժարականը
Իրանում ուսանողները բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով կառավարության հրաժարականը,- հաղորդում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Թեհրանի Բեհեշթի համալսարանի ուսանողները հավաքվել են՝ կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների հիշատակը հարգելու և ձերբակալված ուսանողներին աջակցելու համար։
Կան նաև մի քանի ուսանողների ձերբակալման մասին հաղորդագրություններ։
Բացի այդ, բողոքի ցույց է անցկացվում նաև Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանում, որտեղ ցուցարարները վանկարկել են «Կեցցե՛ թագավորը»։