Reuters. Իրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման սահմանափակման հարցը
Իրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման սահմանափակման հարցը,- հաղորդում է «Reuters«-ը՝ հղում անելով անանուն իրանցի պաշտոնյայի։
Ինչպես գրում է «Reuters»-ը, աղբյուրը նշել է, որ եվրոպական պետությունների դերն այժմ ավելի տեսանելի է, քանի որ Թեհրանը չի ցանկանում գործ ունենալ Միացյալ Նահանգների հետ Իսրայելի հարձակումների պատճառով։
«Մենք պետք է լսենք E3-ի (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) նախաձեռնությունները միջուկային հարցերով», – ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։
Նրա խոսքով՝ ուրանի հարստացումից լիակատար հրաժարումը չի քննարկվում։
Հարկ է նշել, որ այսօր Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում հանդիպում է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հետ, որտեղ ներկա կլինի նաև Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։