Reuters-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ
Reuters-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ։
Ըստ տեղեկությունների՝ զրույցի հիմնական թեման եղել է արտասահմանում ռուսական դիվանագիտական հաստատությունների գործողությունները։
Ռուսական լրատվամիջոցները այս տեղեկությունը հայտնում են ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի հիման վրա։
Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Ռյաբկովը մամուլի ասուլիս է հրավիրել և, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Ուկրաինայի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հնարավոր խաղաղ բանակցությունները։