«Reuters»-ի փոխանցմամբ, Ղազախստանը կսկսի նավթ վաճառել՝ շրջանցելով Ռուսաստանը՝ օգտագործելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուփսա նավթամուղերը
Ղազախստանը կսկսի նավթ վաճառել՝ շրջանցելով Ռուսաստանը՝ օգտագործելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուփսա նավթամուղերը։
Այս մասին բացառապես նշված է «Reuters»-ի ձեռք բերած տեղեկատվության մեջ։
Համաձայն տարածված տեղեկությունների՝ վերջնական պայմանագիրը նախատեսվում է ստորագրել օգոստոսի վերջին, իսկ մեկ ամիս անց կսկսվի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) խողովակաշարի բեռնումը։
Ղազախստանի «Ղազմունայգազ» պետական նավթային ընկերությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի պետական «Սոկար» ընկերության հետ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով տարեկան 1,5 մլն տոննա նավթ ուղարկելու շուրջ։ Եվս 3,5 մլն տոննա ղազախական նավթի տարեկան տարանցումը կարող է սկսվել 2023 թվականին ադրբեջանական խողովակաշարով դեպի Վրաստանի Սուփսա նավահանգիստ։
Ղազախստանի նավթի արտահանումը կազմում է համաշխարհային մատակարարումների ավելի քան մեկ տոկոսը կամ օրական մոտ 1,4 միլիոն բարել: 20 տարի շարունակ նավթը խողովակաշարով ուղարկվել է ռուսական Նովոռոսիյսկ սեւծովյան նավահանգիստ, որն ապահովում է ելք դեպի համաշխարհային շուկա։