«Reuters»-ի փոխանցմամբ՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման պատճառով Ֆրանսիան Սիրիայի նախագահի ձերբակալության օրդեր է տվել
Ֆրանսիան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ձերբակալության օրդեր է տվել։ Այս մասին տեղեկություն է տարածում «Ռոյթերս» գործակալությունը։
Ձերբակալության օրդեր են տրվել նաև Բաշար Ասադի եղբոր՝ Մահեր Ասադի և երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Ինչպես գրում է «Reuters»-ը, նրանք մեղադրվում են մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների մեջ՝ կապված սիրիական Դումա և Գութա քաղաքներում քիմիական զենքի կիրառման հետ։
Սա առաջին միջազգային օրդերն է, որը տրվել է Սիրիայի նախագահի դեմ։
Բաշար Ասադի դեմ բողոքի ցույցերը Սիրիայում սկսվել են 2011 թվականին։ Սիրիայի իշխանությունը հերքում է քիմիական զենքի օգտագործումը: