Reuters-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Լավրովին և Կրեմլի ավագ խորհրդականին ուղարկել է Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու ԱՄՆ պաշտոնյաների հետ
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և Կրեմլի ավագ խորհրդականին ուղարկել է Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու ԱՄՆ պաշտոնյաների հետ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ երեքշաբթի նրանք կհանդիպեն ամերիկացի գործընկերների հետ։
«Երեքշաբթի նրանք, ամենայն հավանականությամբ, հանդիպում կանցկացնեն իրենց ամերիկացի գործընկերների հետ՝ հիմնականում կենտրոնանալով ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման վրա։ Զրույցը նվիրված կլինի նաև ուկրաինական հարցի լուծման հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը և երկու նախագահների հանդիպման կազմակերպմանը»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինի հետ իր վերջին հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ իրենք բանակցություններ են սկսելու Ուկրաինայում պատերազմի անհապաղ դադարեցման շուրջ։