Reuters. Չինաստանը խնդրում է Իրանից օգնություն Եմենի հուսիթներին զսպելու հարցում
Պեկինը անձամբ Թեհրանից օգնություն է խնդրել եմեմենցի հուսիթներին զսպելու հարցում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ Չինաստանը Իրանին դիմել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի կառավարությունը կոչ է արել Չինաստանին օգտագործել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում իրավիճակը լիցքաթափելու համար։
«Reuters»-ը գրում է, որ Չինաստանը հրապարակավ կոչ է արել հակամարտության մեջ ներգրավված կողմերին զսպվածություն ցուցաբերել, վերականգնել երկխոսությունը և անվտանգ նավարկությունը։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Թեհրանը, իր հերթին, Պեկինին ասել է, որ տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը կախված են Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ավարտից։
«Չինաստանը չի ցանկանում, որ տարածաշրջանային լարվածությունը հետագայում տարածվի Եմենում և Կարմիր ծովում։ Տարածաշրջանային անկայունության սրումը չի համապատասխանում որևէ կողմի շահերին։ Պետք է հարգվեն բոլոր երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը, և մարդկանց կենսականորեն կարևոր օբյեկտները չպետք է թիրախավորվեն։ Չինաստանը կոչ է անում կողմերին դադարեցնել այն գործողությունները, որոնք էլ ավելի են բարդացնում իրավիճակը և կոչ է անում նրանց լուծել խնդիրները երկխոսության և բանակցությունների միջոցով», – հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հուսիթները եմենցիական խմբավորում են, որը վերահսկում է երկրի հյուսիսարևմտյան մասը։ Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ հուսիթական շարժումը վերահսկողություն է հաստատել Եմենի Կարմիր ծովի ամբողջ ափի նկատմամբ։