Reuters – ԱՄՆ-ը կարճ դադարից հետո վերսկսում է զենքի մատակարարումն Ուկրաինա
Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կարճատև դադարից հետո վերսկսել է զենքի մատակարարումը Ուկրաինային։ Գործակալությունը հայտնում է, որ զենքի մատակարարումը վերսկսվել է այն բանից հետո, երբ Սպիտակ տունը չեղարկել է Ուկրաինային տրամադրվող բոլոր օգնությունը դադարեցնելու իր նախնական որոշումը։
Reuters-ը գրում է, որ Թրամփի վարչակազմում կան խմբեր, որոնք չեն կարողանում համաձայնության գալ, թե ԱՄՆ-ն որքանով պետք է շարունակի ռազմական աջակցությունը Կիևին։ Սպիտակ տունը պաշտոնական մեկնաբանություն չի արել այդ կապակցությամբ։
Ի գիտություն, ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 1 մլրդ դոլարի զենք փոխանցելուն իր վարչակազմի վերջին ամիսներին։
Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո Ուկրաինային ռազմական օգնության փաթեթ չի հայտարարվել։