Reuters - Ամերիկյան ավիակիրը Հարավչինական ծովից շարժվում է դեպի Մերձավոր Արևելք
Ամերիկյան ավիակիրը Հարավչինական ծովից ուղևորվում է Մերձավոր Արևելք, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Marine Traffic կայքի տվյալներին։
Ավիակիրը պետք է ժամաներ Վիետնամի Դանանգ քաղաք այս շաբաթվա վերջին, սակայն աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ հունիսի 20-ին նախատեսված պաշտոնական ընդունելությունը չեղարկվել է։
Հանոյում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ Դանանգում ավիակիրի ժամանումը չեղարկվել է «անհետաձգելի գործառնական կարիքների» պատճառով, ասել է աղբյուրը։
ԱՄՆ դեսպանատունը անմիջապես չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։
ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի կայքում նշվում է, որ USS Nimitz ավիակիրը անցյալ շաբաթ անվտանգության գործողություններ է իրականացրել Հարավչինական ծովում՝ «ԱՄՆ ռազմածովային ուժերի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կանոնավոր ներկայության շրջանակներում»։