Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ Թուրքիայի մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին արդար և հավասարակշռված է
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ Թուրքիայի մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին արդար և հավասարակշռված է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի մոտեցումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին արդար և հավասարակշռված է։ Նրա խոսքով, ինքը թույլ չի տա, որ Թուրքիան ներքաշվի այս ճգնաժամի մեջ։ Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Բաբուրթի նահանգում ունեցած ելույթի ժամանակ։

Էրդողանի խոսքով՝ նախագահ Զելենսկու հետ հանդիպումից հետո օգոստոսին նա կհյուրընկալի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիայում։

«Ուկրաինայում պատերազմը շարունակվում է մեկուկես տարի։ Մենք ձգտում ենք նվազագույնի հասցնել պատերազմի բացասական հետևանքները մեր երկրի համար։ Սակայն փաստն այն է, որ ցանկացած գործընթաց, որը տեղի է ունենում մեր շրջակայքում, իր ազդեցությունն ունի Թուրքիայի վրա»,- ասել է Էրդողանը։