Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում չի հանդիպի Սաուդյան Արաբիայի արքայազնին
Թուրքիայի նախագահը մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում չի հանդիպի Սաուդյան Արաբիայի արքայազնին: Լրատվությունն այս մասին տարածում է թուրքական մամուլը:
Տարածված լրատվությամբ, Թուրքիայի նախագահը Բուենոս Աիրես է մեկնելու նոյեմբերի 30-ին և այնտեղ մնալու է մինչև դեկտեմբերի 1-ը:
Էրդողանը մասնակցելու է մեծ քսանյակի շրջանակներում ծրագրված միջոցառումներին:
Մինչ այդ տարածվում էր լրատվություն, որ հնարավոր է մեծ քսանյակի շրջանակներում, տեղի ունենար Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մուհամեդ Բին Սալմանի հանդիպումը:
Թուրքիան, լրագրող Ջամալ Խաշոգի սպանության մեջ մեղադրում է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին: