Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մահմուդ Աբասին ասում է, որ Թուրքիան կշարունակի ճնշում գործադրել Իսրայելի վրա

10:43, 15.08.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասին ասել է, որ Թուրքիան կշարունակի ճնշում գործադրել Իսրայելի վրա։ Տեղեկությունը տարածում է Ռոյթերս -ը։

Էրդողանի խոսքով՝ Անկարան կշարունակի աջակցել Պաղեստինին և միջազգային հանրությանը մղել մեծացնելու ճնշումն Իսրայելի վրա։

Ղեկավարները նաև անդրադարձել են վերջին զարգացումներին և քննարկել այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել Գազայում կայուն հրադադարի և խաղաղության հաստատման համար։

Թուրքիայի նախագահը հերթական անգամ դատապարտել է Գազայում շարունակվող պատերազմը և մեղադրել որոշ արեւմտյան երկրների լռության ու Իսրայելին աջակցելու մեջ։

Ինչպես Էրդողանն ասել է Աբասին, բոլոր երկրները, հատկապես մահմեդական աշխարհը, պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը՝ Գազայում կրակի անհապաղ դադարեցում և պաղեստինցիներին մարդասիրական օգնության շարունակական առաքում ապահովելու համար:

Պաղեստինի ինքնավարության ղեկավարը օգոստոսի 15-ին պետք է ելույթ ունենա Թուրքիայի խորհրդարանում։

«Մենք ցույց ենք տալիս, որ Աբասն իրավունք ունի ելույթ ունենալ մեր խորհրդարանում, ինչպես Նեթանյահուն իրավունք ունի ելույթ ունենալ ԱՄՆ Կոնգրեսում»,- ասել է Էրդողանը Աբասի հետ հանդիպումից առաջ։

Նմանատիպ