Ռեջեփ Թայիփ Էրդողան. Դոնալդ Թրամփը պատրաստ է Թուրքիա այցելել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, եթե Վլադիմիր Պուտինն էլ մասնակցի

15:42, 26.06.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է այցելել Թուրքիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների անցկացման նպատակով, եթե Պուտինն էլ համաձայնի ժամանել։ Այս մասին Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադարձի ժամանակ։

Էրդողանի խոսքով՝ նա Թրամփին ասել է, որ Անկարան մտադիր է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում Թուրքիայում՝ խաղաղ բանակցությունների համար։

«Թրամփն ինձ ասաց՝ եթե Ռուսաստանի նախագահը Ստամբուլ կամ Անկարա գա հարցի լուծման նպատակով, ապա ես նույնպես կգամ։ Մենք կկապվենք անհրաժեշտ կողմերի հետ, և Աստծո կամքով կկազմակերպենք այս հանդիպումը», — ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ մինչ այդ Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում երկու փուլով բանակցություններ են անցկացրել։

Նմանատիպ