Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին դեռ պատրաստ չեն անձնական հանդիպման
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին դեռ պատրաստ չեն առերես հանդիպման։ Այս մասին Թուրքիայի ղեկավարը նշել է Չինաստանում իր այցի ամփոփման ժամանակ՝ մամուլի հետ զրույցում։
Չինաստանում գտնվելու ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ռուսաստանի նախագահին, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ։ Էրդողանի խոսքով՝ Պուտինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայում պատերազմի ավարտի ուղիները։ Նա հավելել է, որ վերջին ամիսներին Ստամբուլում կայացած ռուս և ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների բանակցությունները ցույց են տվել, որ խաղաղության ուղին դեռ բաց է։
Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությամբ՝ Թուրքիան կողմ է «բանակցությունների մակարդակի աստիճանական բարձրացմանը», որպեսզի խաղաղության հույսը վերածվի կոնկրետ արդյունքների։ Նա նաև ընդգծել է, որ ցանկացած նախաձեռնություն վերջապես պետք է քննարկվի առաջնորդների մակարդակով, սակայն դրա համար անհրաժեշտ պայմանները դեռ ստեղծված չեն։