Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ծրագրում է զրուցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ՝ Ստամբուլում դեմ առ դեմ հանդիպման համոզելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ կկարողանա Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուհ համոզել Ստամբուլում հանդիպել։ Այս մասին տեղեկություն է տարածում «CNN»-ը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ ծրագրում է առաջիկա 48 ժամվա ընթացքում հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ՝ համոզելու Ստամբուլում դեմ առ դեմ հանդիպման մասին։
«Արդյունքները դրական են։ Ոչ այնպես, ինչպես սպասում էինք, բայց ավելի լավ կլինի։ Հուսով եմ, որ նրանք կընդունեն մեր հրավերը, և մենք կկարողանանք նրանց հանդիպումը կազմակերպել Ստամբուլում»,- ասել է Էրդողանը։