Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Էրդողանը հայտարարությունն արել է Հարավային Աֆրիկայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա մասնակցում էր G20 գագաթնաժողովին։
«Այս շաբաթ պարոն Զելենսկին հյուր էր ինձ մոտ։ Վաղը ես հեռախոսազրույց կունենամ պարոն Պուտինի հետ։ Իհարկե, մեր երկկողմ հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմը։ Մենք գնահատել ենք իրավիճակը և քննարկել, թե ինչ կարող ենք անել։ Մենք կենտրոնացել ենք այն բանի վրա, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել», – ասել է Էրդողանը։