Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է քրդամետ «Ժողովրդական հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամների հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամների հետ։
Կողմերը քննարկել են, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն քուրդ զինյալների հետ հրադադարի գործընթացում։
Էրդողանը հանդիպել է կուսակցության պատգամավորներ Սիրի Սուրեյա Օնդերի և Փերվին Բուլդանի հետ։
Խոսքը վերաբերում է այն անձանց, ովքեր բանտում հանդիպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, նախքան վերջինս կոչ էր արել լուծարել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։
Փերվին Բուլդանի խոսքով՝ Էրդողանի հետ հանդիպումը կարևոր է, քանի որ սա առաջին դեպքն է, երբ Թուրքիայի նախագահը այս հարցը քննարկում է Օջալանի հետ հանդիպած պատվիրակության անդամների հետ։ Հանդիպումը տևեց գրեթե մեկուկես ժամ։