Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի խորհրդարանի բանաձևն անվանել է «լիարժեք աղետ»
Թուրքիայի նախագահ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի խորհրդարանի բանաձևն անվանել է «ամբողջական աղետ»: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած որոշումը լիարժեք աղետ է, որը դուրս է եկել սկանդալի սահմաններից»,- հայտարարել է Էրդողանը նորակառույց մայրուղու բացման արարողությանը:
Էրդողանը բանաձևը որակել է որպես հարձակում Ադրբեջանի տարածքային ինքնիշխանության վրա և այն անընդունելի համարել: Թուրքիայի նախագահը նշել է, որ Ադրբեջանը ոչ մեկի վրա չի հարձակվել, նա միայն ազատագրել է իր սեփական տարածքները, որոնք օկուպացված էին Հայաստանի կողմից շուրջ 30 տարի, չնայած ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ բանաձևերին:
Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը իշխանություններին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը: