Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու հայց է ներկայացրել ընդդեմ Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի

15:19, 08.04.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու հայց է ներկայացրել ընդդեմ Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անկարայի գլխավոր դատախազություն ներկայացված քրեական գործով ասվում է, որ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը վիրավորել է երկրի նախագահին՝ ասելով, որ նա ղեկավարում է խունտա։

Ըստ Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդինի, Անկարայի քաղաքացիական առաջին ատյանի դատարան ներկայացրած զուգահեռ հայցով Թուրքիայի նախագահը պահանջում է 500 հազար լիրա (13 հազար դոլար) փոխհատուցում ոչ նյութական վնասի համար:

Նմանատիպ