Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու հայց է ներկայացրել ընդդեմ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու հայց է ներկայացրել ընդդեմ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անկարայի գլխավոր դատախազություն ներկայացված քրեական գործով ասվում է, որ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը վիրավորել է երկրի նախագահին՝ ասելով, որ նա ղեկավարում է խունտա։
Ըստ Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդինի, Անկարայի քաղաքացիական առաջին ատյանի դատարան ներկայացրած զուգահեռ հայցով Թուրքիայի նախագահը պահանջում է 500 հազար լիրա (13 հազար դոլար) փոխհատուցում ոչ նյութական վնասի համար: