Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուդապեշտ կժամանի օգոստոսի 20-ին
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուդապեշտ կժամանի օգոստոսի 20-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով օգոստոսի 20-ին կժամանի Բուդապեշտ։

Այցի մասին տեղեկություն է տարածում Հունգարիայի կառավարության մամուլի ծառայությունը։ Օգոստոսի 20-ին Հունգարիայում նշում են Սուրբ Ստեփանոսի օրը՝ Հունգարական պետության հիմնադրման օրը։

Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էրդողանի և Օրբանի բանակցություններին կքննարկվեն անվտանգության, պաշտպանության, արդյունաբերության և տնտեսական համագործակցության հարցեր։

Թուրքիայի նախագահը վերջին անգամ Բուդապեշտ է այցելել 2019 թվականի աշնանը։