Ռեջեփ Թայիփ Էրդողան – Վաշինգտոնում իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են առևտրի, ներդրումների և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը

14:11, 21.09.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վաշինգտոնում իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկման թեմաներից կլինեն առևտուրը, ներդրումները և պաշտպանական համագործակցությունը։ Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

«Սպիտակ տանը իմ հարգարժան գործընկերոջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ մենք կքննարկենք մի շարք հարցեր, այդ թվում՝ առևտուրը, ներդրումները և պաշտպանական արդյունաբերությունը», – ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Թրամփի հետ իր բանակցությունները կունենան ավելի լայն աշխարհաքաղաքական ազդեցություն։

«Ես կարծում եմ, որ նախագահ Թրամփի հետ մեր հանդիպումը կնպաստի մեր տարածաշրջանում պատերազմների և հակամարտությունների դադարեցմանը՝ համաշխարհային խաղաղության մեր ընդհանուր տեսլականի շրջանակներում, և մեր երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդմանը», – ասել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը տեղի կունենա Սպիտակ տանը սեպտեմբերի 25-ին։

Նմանատիպ