Ռեջեփ Թայիփ Էրդողան. Տրանսկասպյան արևելք-արևմուտք միջին միջանցքի նշանակությունը, որը ժամանակակից Մետաքսի ճանապարհի համարժեքն է, օրեցօր ավելի հասկանալի է դառնում
Կասպից տրանզիտի արևելք-արևմուտք «Միջին միջանցքի» կարևորությունը, որը ժամանակակից Մետաքսի ճանապարհի համարժեքն է, օրեցօր ավելի ակնհայտ է դառնում,— այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ղազախստան կատարած այցի ժամանակ։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան կշարունակի այս միջանցքի զարգացումը Ղազախստանի և այլ գործընկերների հետ միասին ոչ միայն ապրանքների փոխադրման, այլև էներգապաշարների՝ դեպի Արևմուտք տեղափոխման համար։
«Մենք ձգտում ենք, որ Ղազախստանից՝ հում նավթի աշխարհի առաջատար արտահանողներից մեկից, համաշխարհային շուկաներ ավելի շատ նավթ դուրս բերվի մեր երկրի տարածքով»,— նշել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։