Ռեջեփ Թայիփ Էրդողան. Նրանք, ովքեր այսօր գնում են Հիտլերի հետքերով, չպետք է մոռանան, որ եթե այսպես շարունակեն, պատմության մյուս բռնակալների նման կլինեն
Նրանք, ովքեր այսօր հետևում են Հիտլերի հետքերին, չպետք է մոռանան, որ եթե այսպես շարունակեն, պատմության մյուս բռնակալների նման կլինեն, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանն ասել է, որ Թուրքիան ամեն ինչ կանի՝ ճնշվածներին օգնության ձեռք մեկնելու և ապահովելու համար, որ զանգվածային սպանությունների համար պատասխանատու ցանցը պատասխանատվության ենթարկվի օրենքի և պատմության առջև։
«Նրանք, ովքեր մեր աշխարհագրության վրա հարձակվում են ինչպես արյան հոտ զգացող շնաձկներ, ի վերջո պատասխանատվություն կկրեն թափված արյան համար, և ճնշվածների երկնային աղաղակը շուտ կամ ուշ կհասնի ճնշողներին», – ասել է Էրդողանը։