Ռեջեփ Թայիփ Էրդողան – Միջազգային հանրությունը պարտավոր է հստակ ուղերձ հղել Իսրայելին՝ դադարեցնելու Գազայի հատվածի ջարդերը

10:35, 19.12.2023

Միջազգային հանրությունը պարտավոր է հստակ ուղերձ հղել Իսրայելին Գազայի հատվածում ջարդերը դադարեցնելու համար, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան ինտենսիվ դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում Գազայի հատվածում հրադադար ապահովելու և հակամարտությունն ավելի լայն տարածում թույլ չտալու համար։

«Թուրքիան աշխատում է Գազայում Իսրայելի ոճրագործություններին անհապաղ դադարեցնելու ուղղությամբ»,- ասել է Էրդողանը

Նմանատիպ