Ռեջեփ Թայիփ Էրդողան - Միջազգային հանրությունը պարտավոր է հստակ ուղերձ հղել Իսրայելին՝ դադարեցնելու Գազայի հատվածի ջարդերը
Միջազգային հանրությունը պարտավոր է հստակ ուղերձ հղել Իսրայելին Գազայի հատվածում ջարդերը դադարեցնելու համար, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան ինտենսիվ դիվանագիտական ջանքեր է գործադրում Գազայի հատվածում հրադադար ապահովելու և հակամարտությունն ավելի լայն տարածում թույլ չտալու համար։
«Թուրքիան աշխատում է Գազայում Իսրայելի ոճրագործություններին անհապաղ դադարեցնելու ուղղությամբ»,- ասել է Էրդողանը