Ռեջեփ Թայիփ Էրդողան – Մեր բոլորի պարտականությունն է հաջորդ տարի տոնել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության տարեդարձը

14:12, 24.02.2025

Մեր բոլորի պարտականությունն է հաջորդ տարի նշել որպես խաղաղության, ոչ թե պատերազմի տարեդարձ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսված լայնածավալ պատերազմի երրորդ տարելիցին։

«Արդար և տեւական խաղաղության ճանապարհը կարելի է հարթել այնպիսի հավասարումով, որում երկու կողմերն էլ ներկայացված են հավասարապես և արդարացիորեն։ Մենք բոլորս կարևոր պարտավորություն ունենք հաջորդ տարի նշել որպես խաղաղության, ոչ թե պատերազմի տարեդարձ: Մենք բոլոր հնարավոր ջանքերը կներդնենք արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Էրդողանը։

Նմանատիպ