Ռեջեփ Թայիփ Էրդողան. Մենք գնահատում ենք Իլհամ Ալիևի անկեղծ ջանքերը՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը, և մենք նաև գոհ ենք Նիկոլ Փաշինյանի այս ճանապարհին ձեռնարկած համարձակ քայլերից
«Հարավային Կովկասում խաղաղությունը ծառայում է ամբողջ տարածաշրջանի բարօրությանը՝ Ասիայից մինչև Եվրոպա», – այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում։
Նրա խոսքով՝ պատերազմը փոխել է գեոպոլիտիկ իրողությունները Ասիայում և Եվրոպայում։
Էրդողանի հայտարարությամբ՝ Ղարաբաղի ազատագրումը հպարտության աղբյուր է ողջ թյուրքական աշխարհի համար, և Ղարաբաղում տարած հաղթանակը ոսկե տառերով է գրվելու թյուրքական աշխարհի պատմության մեջ։
«Մենք այս հաղթանակը ընկալում ենք ոչ թե որպես վերջնակետ, այլ որպես ճանապարհ՝ դեպի հարավկովկասյան կայուն խաղաղություն։ Մենք մեծ հույսեր ունենք, որ այդ խաղաղությունը կլինի իրականություն։ Մենք գնահատում ենք իմ եղբայր Իլհամ Ալիևի անկեղծ ջանքերը կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Բավարարություն է պատճառում նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համարձակ քայլերը այս ուղու վրա։ Հուսով ենք, այս փառահեղ հաղթանակը՝ երկու առաջնորդների կառուցողական մոտեցմամբ, կհանգեցնի մշտական համաձայնագրի, որը կուժեղացնի խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում։ Մենք՝ Թուրքիան, շարունակելու ենք անել ամեն բան, ինչ անհրաժեշտ է այս ուղղությամբ», – ընդգծել է Էրդողանը։