Ռեջեփ Թայիփ Էրդողան. Մենք ցանկանում ենք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 2026 թվականին անցկացնել Թուրքիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է հյուրընկալել 2026 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Էրդողանը լրատվամիջոցների հետ զրույց է ունեցել Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելուց առաջ։
«Մենք ցանկանում ենք 2026 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հյուրընկալել Թուրքիայում։ Գագաթնաժողովի շրջանակներում մենք երկկողմ հանդիպումներ կանցկացնենք մեր դաշնակիցների՝ դաշնակից երկրների ղեկավարների հետ», – ասել է Էրդողանը։
Բացի այդ, Էրդողանը կոչ է արել վերացնել ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանական սարքավորումների առևտրի վրա առկա սահմանափակումները։
«Մենք ճիշտ չենք համարում դաշնակիցների միջև պաշտպանական արտադրանքի առևտրի վրա սահմանափակումներ դնելը։ Այս խոչընդոտներն ու սահմանափակումները պետք է վերացվեն հնարավորինս շուտ՝ առանց որևէ «բայցի» կամ «եթե»-ի», – ասել է Էրդողանը։