Ռեջեփ Թայիփ Էրդողան. Մենք բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ Սինոպի ատոմակայանի հետ կապված և կարծում ենք, որ կարող ենք լուրջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ
«Մենք բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ Սինոպի ատոմակայանի հետ կապված և կարծում ենք, որ կարող ենք լուրջ քայլեր ձեռնարկել այդ հարցում»,- այս մասին Աստանայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կավարտվի «Ակույու» ատոմակայանի շինարարությունը, որը Թուրքիան կառուցում է Ռուսաստանի օգնությամբ։
Էրդողանի խոսքով՝ երկրների միջև երկկողմ առևտուրը կազմում է 55 միլիարդ դոլար, սակայն խնդիր է դրված այն հասցնել 100 միլիարդ դոլարի։
Էրդողանը նաև նշել է, որ զբոսաշրջության առումով ամեն տարի մոտ 7 միլիոն ռուս զբոսաշրջիկների ժամանումը Թուրքիա շատ կարևոր է։
«Մենք վաղուց չէինք կարողանում հանդիպել ընկերոջս։ Մենք դիվանագիտորեն հեռախոսով հանդիպումներ ենք ունեցել, մինչդեռ մեր նախարարները մշտական կապի մեջ են եղել»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։