Ռեջեփ Թայիփ Էրդողան. ԱՄՆ-ը տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպություններին օգտագործում է իր շահերի և Իսրայելի անվտանգության համար

18:23, 25.10.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպություններին օգտագործում է իր շահերի և Իսրայելի անվտանգության համար։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ ահաբեկչական խմբավորումը, որն օգտվում է Սիրիայում տիրող անկայունությունից, վատնում է իր ուժերը՝ փնտրելու արևմտյան երկրների պաշտպանությունը։

Ինչպես նշել է Թուրքիայի նախագահը, Թուրքիան զիջումների չի գնա ահաբեկչության դեմ պայքարում։

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան ՄԱԿ-ի շրջանակներում նախաձեռնություն է սկսել՝ Իսրայելին սպառազինությունների համապարփակ էմբարգո սահմանելու համար, քանի որ Իսրայելի հարձակումները Գազայի և Լիբանանի վրա ամեն օր հարյուրավոր մարդկանց են սպանում։

«Իսրայելին զենքի էմբարգո սահմանելու Անկարայի կոչին աջակցող երկրների թիվն աճում է։ Հուսով ենք, որ մենք հաջողության կհասնենք որպես մարդկության դաշինք և երկարաժամկետ խաղաղության դուռ կբացենք»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նմանատիպ