Ռեջեփ Թայիփ Էրդողան․ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղություն հաստատելու համար նոր հնարավորության պատուհան է բացվել, հուսով ենք, այս անգամ այդ հնարավորությունը բաց չի թողնվի

10:09, 13.05.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղություն հաստատելու համար նոր հնարավորությունների պատուհան է բացվել։

«Այս փուլում, որին մենք հասել ենք, Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն և Եվրոպան համաձայն են, որ բանակցություններ պետք է անցկացվեն։ Մենք ևս մեկ անգամ ընդգծեցինք, որ որպես միակ երկիր, որը շահել է բոլոր կողմերի վստահությունը, պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այդ բանակցություններում և ուրախ կլինենք, եթե հյուրընկալենք նրանց։ Վերջին շփումների արդյունքում տեսնում ենք, որ բացվել է նոր հնարավորության պատուհան։ Հուսով ենք, որ այս անգամ այդ հնարավորությունը բաց չի թողնվի», – հայտարարել է Էրդողանը։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և հայտնել է իր պատրաստակամությունը՝ բանակցությունների անցկացման համար կողմերին ընդունելու։

Նմանատիպ