Ռեգբի | Վրաստանի հավաքականը հաղթեց երկրորդ ստուգողական խաղում՝ «Ընձառյուծները» հաղթեցին Կանադային #1TVSPORT
Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականը աշնանային թեստային խաղերի սերիայի երկրորդ հանդիպման շրջանակում (առաջինում Վրաստանը 43:30 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ի հավաքականին) Բաթումիում մրցեց Կանադայի հավաքականի դեմ և հաղթեց 38:17 հաշվով։
Վրաստան – Կանադա 38:17
Վրաստան
-
Լելոներ՝ Ափցիաուրի (3), Թափլաձե, Կվեսելաձե, Ջալաղոնիա
-
Գարդասավա (գոլային փոխարկում)՝ Աբժանդաձե (4)
Կանադա
-
Լելոներ՝ Գալահեր, Փարի
-
Գարդասավա՝ Նելսոն (2)
-
Տուգանային հարված՝ Նելսոն
Վրացի ռեգբիստները հանդիպման հաշիվը բացեցին հենց մեկնարկում՝ Ափցիաուրիի լելով։ Կանադացիները կրճատեցին տարբերությունը տուգանային հարվածով, սակայն «բորժղալոսները» մինչ խաղակեսը երկու լելո էլ դրեցին (Թափլաձե, Ափցիաուրի) և առաջին խաղակեսը հաղթեցին 17:3 հաշվով։
Երկրորդ խաղակեսում նույնպես վրացիները շարունակեցին առավելությամբ խաղալ՝ վեց լելոից երեքը գրանցելով հենց այս հատվածում։ Աբժանդաձեն երեք գարդասավա էլ հստակ կատարեց։
Խաղի վերջին 10 րոպեներին Վրաստանի հավաքականը մնաց դաշտում 13 խաղացողով, ինչից օգտվելով՝ Կանադան կարողացավ գրանցել մեկ լելո։
Աշնանային թեստերի երրորդ խաղում Վրաստանի հավաքականը նոյեմբերի 22-ին Թբիլիսիում՝ «Միքայել Մեսխի» մարզադաշտում, կհյուրընկալի Ճապոնիայի հավաքականին։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 16:00-ին։