Ռեդիսոն հյուրանոցի մոտ, որտեղ խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն ներկայացնում է հաշվետվությունը, տեղի է ունենում բողոքի ցույց
Թբիլիսիում, «Ռեդիսոն» հյուրանոցի դիմաց, որտեղ Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովը ներկայացնում է 2019 թվականի գործունեության հաշվետվությունը, տեղի է ունենում բողոքի ցույց:
Հյուրանոցի մոտ բողոքի բովանդակության պաստառներով հավաքվել են «Գաբեդե» շարժման անդամները: Նրանց հայտարարությամբ, իշխանության ներկայացուցիչները չունեն բարոյական իրավունք խոսեն մարդու իրավունքների մասին: Ցույցի մասնակիցների խոսքով, նրանք պահանջում են պատժամիջոցներ սահմանել «Վրացական երազանքի» անդամների դեմ:
Մի քանի ցուցարար պաստառներով մուտք էր գործել հյուրանոցի սրահ, երբ խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն հանդիպում էր լրագրողների հետ: Ցուցարարներին շենքից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները:
Բացի այդ, ինչպես հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալկվաձեն, այսօրվա ցույցը ցույց է տալիս իշխանությունների ներկայիս մոտեցումը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Նրա խոսքով, նախորդ կառավարության պայմաններում դա անհնար էր և ցուցարարներին կձերբակալեին:
Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի նախագահ Սոփո Կիլաձեն, այսօր հանրությանը ներկայացնում է հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվությունը: Միջոցառմանը ելույթ են ունենալու նաև՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը, Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը, Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Կրիստիան ՈՒրսեն, ՄԱԿ-ի մշտական համակարգող Սաբինե Մախլին, Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Ղասան Խալիլը, ազգային ժողովրդավարական ինստիտուտի խորհրդարանական ծրագրի գլխավոր մենեջեր Թեպնա Ղուփենիան: