ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատում է Իզյումից և Բալակլեայից դուրս գալը և նշում, որ ռուսական բանակը վերախմբավորվում է Դոնեցկի ուղղությամբ ջանքերն ուժեղացնելու համար
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատում է Իզյումից և Բալակլեայից դուրս գալը և նշում, որ ռուսական բանակը վերախմբավորվում է Դոնեցկի ուղղությամբ ջանքերն ուժեղացնելու համար

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է ուկրաինական Իզյում և Բալակլեա քաղաքներից դուրս գալը և նշում, որ Դոնեցկի մարզում վերախմբավորում է տեղի ունենում։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական բանակի ստորաբաժանումները վերախմբավորվել և վերաբաշխվել են Դոնեցկի ուղղությամբ ջանքերն ուժեղացնելու համար։

Միաժամանակ Դոնեցկի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը հայտնել է, որ Դոնեցկի շրջանի հյուսիսում՝ Լիման քաղաքի և այլ բնակավայրերի մոտ, բարդ իրավիճակ է ստեղծվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել էր Բալակլեա քաղաքի ազատագրումը։ Այսօր ուկրաինական մարտիկները հայտնել են, որ ռուսական օկուպացիոն ուժերը փախել են Իզյում քաղաքից և լքել ռազմական տեխնիկան։