ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերով հարձակման են ենթարկվել Ռուսաստանի հինգ շրջաններ

13:39, 22.12.2024

Ռուս զինվորականները հայտարարել են, որ դեկտեմբերի 21-ի գիշերը հակաօդային պաշտպանության միջոցով խոցվել է ուկրաինական 42 անօդաչու թռչող սարք։

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական թելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Օռլովի շրջանում ոչնչացվել է 20 անօդաչու թռչող սարք, ութ անօդաչու թռչող սարք խոցվել է Ռոստովի և Բրյանսկի շրջանների, հինգը՝ Կուրսկի և մեկը՝ Կրասնոդարի երկրամասում։

Ավելի վաղ Օրլովի մարզի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը գրել էր, որ Ստալնոյ Կոն բնակավայրը կրկին հարձակման է ենթարկվել։ Արդյունքում նավթային բազայում հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։

Ռոստովի մարզում, ըստ շրջանի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատարի, անօդաչու սարքեր են խոցվել Տագանրոգի և Նովոշախտինսկի մոտակայքում, որտեղ կա նաև նավթավերամշակման գործարան։ Ռոստովի բնակիչները հայտնել են, որ լսել են պայթյունների նման ձայներ։

Զոհերի մասին պաշտոնական հայտարարություններ չկան։

Նմանատիպ