ՌԴ անվտանգության ծառայության տվյալներով՝ Դարիա Դուգինայի սպանությունը նախապատրաստել են ուկրաինական հատուկ ծառայությունները, իսկ սպանողը այս պահին գտնվում է Էստոնիայում

15:54, 22.08.2022

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը պնդում է, որ Դարիա Դուգինայի սպանությունը նախապատրաստել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։

«Անհետաձգելի օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է 1992 թվականին ծնված ռուս լրագրող Դարիա Դուգինայի սպանությունը. հանցագործությունը նախապատրաստել ու իրականացրել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Սպանողը Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկին է՝ ծնված 1979 թվականին»,- ասվում է անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

Անվտանգության ծառայության տվյալներով՝ Նատալյա Վովկին իր դստեր Սոֆյա Շաբանի հետ Ռուսաստան է ժամանել այս տարվա հուլիսի 22-ին։

«Սպանության օրը Վովկին ու Սոֆյան եղել են Ավանդույթ գրական-երաժշտական ​​փառատոնին, որտեղ Դուգինան պատվավոր հյուր էր։ Օգոստոսի 21-ին Դուգինայի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի պայթյունից հետո Վովկին դստեր հետ Պսկովի մարզով տեղափոխվել է Էստոնիա»,- հայտնել են անվտանգության ծառայությունից։

Նմանատիպ