Ռազմական առաջադրանք կատարելու ընթացքում Ուկրաինայի բանակը կորցրել է «F-16» տեսակի ռազմական ինքնաթիռ

12:34, 16.05.2025

Ռազմական առաջադրանք կատարելու ընթացքում Ուկրաինայի բանակի «F-16» տեսակի ռազմական ինքնաթիռը կորել է։ Այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Նրանց հաղորդմամբ, մայիսի 16-ին, ժամը 03:30-ին, ռազմական ինքնաթիռի հետ կապը կորել է։ Ուկրաինայի բանակի կործանիչը առաջադրանք էր կատարում՝ Ռուսաստանի օդային հարձակումը հետ մղելու նպատակով։

Նախնական տվյալներով՝ օդաչուն ոչնչացրել է երեք օդային թիրախ և աշխատել է չորրորդի ուղղությամբ՝ օգտագործելով օդանավային թնդանոթ, սակայն բորտում առաջացել է արտասովոր իրավիճակ։ Օդաչուն ինքնաթիռը հեռացրել է բնակեցված վայրերից և հաջողությամբ կատապուլտվել։

Ուկրաինայի օդային ուժերում նաև հայտնել են, որ կործանիչի օդաչուն լավ էր։ Որոնողափրկարարական խմբի արագ գործողությունների շնորհիվ նրան շուտով հայտնաբերել և դուրս են բերել։ Օդային ուժերի տվյալներով՝ դեպքի բոլոր հանգամանքները օբյեկտիվորեն պարզելու համար ստեղծվել է հանձնաժողով, որը արդեն սկսել է աշխատանքները։

Նմանատիպ