Կուբայի Պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն կարող է 2018-ի ապրիլին հեռանալ զբաղեցրած պաշտոնից:
Ինչպես տեղեկացնում է El Mundo պարբերականը, Կուբայի Ժողովրդական իշխանության ազգային ասամբլեան կողմ է քվերակել նրա մանդատը ևս երկու ամսով երկարաձգելուն: Այսպիսով, Կաստրոն պաշտոնից կհեռանա ապրիլին և ոչ թե փետրվարին, ինչպես նախատեսվում էր նախկինում:
Կաստրոն վերջին տարիներին երկիրը ղեկավարել է եղբոր՝ իդել Կաստրոյի վատ առողջական վիճակի և հաջորդած մահվան պատճառով: Կաստրոոն երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից: 2011-ին նա Ֆիդել Կաստրոյի փոխարեն ընտրվել է Կուբայի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ Կաստրոն մտադիր է հրաժարական տալ փետրվարին, իսկ այդ պաշտոնում նրան կփոխարինի Կուբայի Պետխորհրդի փոխնախագահ Միգել Դիաս-Կանելը: