Ռատի Իոնաթամիշվիլի. Մի ձեռքով կարծես ամեն ինչ անում են Ռուսաստանի դեմ, մյուս ձեռքով պատժամիջոցներն են հանում, Մեծ Բրիտանիայում ընդհանրապես չեն հետաքրքրվում Ուկրաինայով և ուկրաինացի ժողովրդի ճակատագրով
Ռատի Իոնաթամիշվիլի. Մի ձեռքով կարծես ամեն ինչ անում են Ռուսաստանի դեմ, մյուս ձեռքով պատժամիջոցներն են հանում, Մեծ Բրիտանիայում ընդհանրապես չեն հետաքրքրվում Ուկրաինայով և ուկրաինացի ժողովրդի ճակատագրով

Մեծ Բրիտանիայում պատրաստ են սեփական խաղերի համար զոհաբերել մի ողջ ազգ և պետություն,– այս մասին հայտարարել է խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ռատի Իոնաթամիշվիլին։

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայում ընդհանրապես չեն հետաքրքրվում Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի ճակատագրով։

«Սա երկակի ստանդարտ չէ, սա քաղաքականապես անբարոյական դիրքորոշում է, քանի որ մի ձեռքով, կարծես թե, ամեն ինչ անում են Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար, իսկ մյուս ձեռքով՝ չեղարկում են պատժամիջոցները և քայլեր անում գործընկերային համագործակցության ուղղությամբ։ Սա նշանակում է, որ Մեծ Բրիտանիայում ընդհանրապես չեն հետաքրքրվում Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի ճակատագրով։ Պատրաստ են սեփական խաղերի համար զոհաբերել մի ողջ ազգ և պետություն։ Այս ֆոնին մենք կարող ենք խոսել այն անարդար վերաբերմունքի մասին, որն ունեն վրացական լրատվամիջոցների նկատմամբ։ «Իմեդի»-ն պատժամիջոցների ենթարկեցին առանց որևէ բացատրության։ Մեծ Բրիտանիայի բյուրոկրատիան պատմականորեն օրինակ է այն բանի, թե ինչպիսին չպետք է լինի արդար և օբյեկտիվ իշխանությունը»,- հայտարարել է Իոնաթամիշվիլին։

Ի գիտություն՝ Մեծ Բրիտանիան մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով։