Ռատի Իոնաթամիշվիլի. Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են կյանք տալ արմատականների ձախողված հանրահավաքին, գործակալություն բերել աշխատանքի հանգստյան օրը, սա ծանոթ սցենար է
«Այսօր, երբ ռադիկալների բողոքի ակցիա է, այդ ձախողված ակցիային շունչ տալու համար եվրոպական խորհրդարանի պատգամավորները ցանկանում են ոչ աշխատանքային օրով գործի բերել իրենց գործակալներին», – այս մասին գրել է Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Ռատի Իոնաթամիշվիլին սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ սցենարը արդեն ծանոթ է, ինչպես նաեւ արդյունքը՝ եւս մեկ ձախողում։
«Երբ մի քանի հարյուր կին եւ երեխա մահանում է ռմբակոծությունների արդյունքում, Եվրոպական խորհրդարանը այդ մասին հայտարարություն չի անում։ Մանավանդ՝ շաբաթ-կիրակի օրերին։ Իսկ այսօր, երբ ռադիկալների ակցիա է, այդ ձախողված ակցիային շունչ տալու համար ցանկանում են ոչ աշխատանքային օրով աշխատանքի կանչել գործակալներին։ Սցենարը ծանոթ է, արդյունքն էլ՝ կրկին ձախողում», – գրել է Ռատի Իոնաթամիշվիլին։