Ռաճայում աղետի հետևանքները վերացնելու համար Վրաստանի կառավարությունը կհատկացնի 45 միլիոն լարի
Ռաճայում աղետի հետևանքները վերացնելու համար Վրաստանի կառավարությունը կհատկացնի 45 միլիոն լարի

Ռաճայում աղետի մասշտաբից ելնելով, ինչպես երևում է, կապիտալ ենթակառուցվածքի լիարժեք վերականգնմանն անհրաժեշտ է ժամանակ, մոտ մինչև 2021 թվականի ամառ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ կառավարության նիստին, Ռաճայի աղետների վերացման մասին խոսելիս:

Վարչապետի խոսքով, առաջնային անհրաժեշտության աշխատանքներն ավարտվել են ժամկետից շուտ:

«Դժբախտաբար, Ռաճայում տեղի ունեցած շատ մասշտաբային և ծանր աղետ: Այժմ վերացվում են հետևանքները, իրականացվում են վերականգնողական աշխատանքներ: Բարեբախտաբար, առաջնային անհրաժեշտության աշխատանքներն ավարտվեցին ժամանակից շուտ, որը նշանակում է, որ արտաքին աշխարհից կտրված գյուղերի հետ տեղաշարժը վերականգնվել է: Բացի այդ, բոլոր գյուղերին, այսռրվա դրությամբ, մատակարարվում է ջուր և էլեկտրաէներգիա: Ռաճայում աղետի մասշտաբից ելնելով, ինչպես երևում է, կապիտալ ենթակառուցվածքի լիարժեք վերականգնմանն անհրաժեշտ է ժամանակ, մոտ մինչև 2021 թվականի ամառ և դրա համար կառավարությունից կհատկացվի 45 միլիոն լարի գումար»,- նշել է Գիորգի Գախարիան: