Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում պետական հանձնակատար. Ձիրագեուլի գյուղում անտառում բռնկված հրդեհն արդեն մարվել է
Ռաճայում՝ Ամբրոլաուրիի մունիցիպալիտետի Ձիրագեուլի գյուղում, անտառում բռնկված հրդեհն արդեն մարվել է,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի հարցերով պետական հանձնակատար Պապունա Մարգվելիձեն։
Նրա տեղեկություններով՝ կանխարգելման նպատակով տեղում մինչ այս պահը մի քանի հրշեջ-փրկարարական ջոկատ է մնացել։