«Ռաշա Թուդեյ» մեդիա խմբի ներկայացուցչությունը դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում, չեղյալ է համարվել նաև «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թղթակցի հավատարմագրումը

19:46, 24.02.2025

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանում ռուսական «Ռաշա Թուդեյ» մեդիա խմբի ներկայացուցչությունը (Sputnik Ազերբայջան) դադարեցրել է գործունեությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

«Ռաշա Թուդեյ»-ի (Sputnik) ներկայացուցչությունն Ադրբեջանում չեղարկվել է», – հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ռուսական ընկերությունն Ադրբեջանում կարող է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։

Այխան Հաջիզադեն հայտարարել է նաեւ, որ «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել։

Ի գիտություն ձեզ, անցյալ շաբաթ Բաքվում փակվել է BBC-ի գրասենյակը։ Կառավարության որոշմամբ BBC-ին թույլատրվում է Ադրբեջանում ունենալ միայն մեկ հավատարմագրված թղթակից։

Փետրվարի 20-ին BBC-ն հայտարարեց, որ փակում է իր գրասենյակն Ադրբեջանում։ Ըստ նրանց՝ սա հարկադրված որոշում է եղել, որը կայացվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի բանավոր ցուցում ստանալուց հետո։

Նմանատիպ