Իրանի խորհրդարանը օրինագիծ է պատրաստում միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու վերաբերյալ
Իրանի խորհրդարանը օրինագիծ է պատրաստում միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու վերաբերյալ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնել է, որ Իրանի խորհրդարանը պատրաստում է օրինագիծ՝ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու վերաբերյալ։

Խոսնակը նաև նշել է, որ Թեհրանը շարունակում է դեմ լինել զանգվածային ոչնչացման զենքի մշակմանը։

Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը մշակվել է ՄԱԿ-ի զինաթափման հարցերով կոմիտեի կողմից և հաստատվել է Գլխավոր ասամբլեայի կողմից 1968 թվականին։ Իրանը պայմանագիրը ստորագրել է 1968 թվականին և վավերացրել այն 1970 թվականին։

Բացի այդ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային բանակցությունները շարունակելու համար Միացյալ Նահանգները պետք է դատապարտի Իսրայելի հարձակումները Իրանի վրա։ Նախարարության խոսնակը Միացյալ Նահանգներին անվանել է Իրանի վրա հարձակումների մեղսակից։

Գերատեսչությունը ներկայիս իրավիճակում ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները անվանել է անիմաստ։