Ռամզան Կադիրովն ասում է, որ Չեչնիայում տեղակայված «Ռուսական հատուկ նշանակության ջոկատի համալսարանը» ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը
Ռամզան Կադիրովն ասում է, որ Չեչնիայում տեղակայված «Ռուսական հատուկ նշանակության ջոկատի համալսարանը» ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ասում է, որ Չեչնիայում տեղակայված «Ռուսական հատուկ նշանակության ջոկատի համալսարանը» ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։

Նրա խոսքով, միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել։

«Այսօր առավոտյան ժամը 06:30-ին Գուդերմեսում՝ «Ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի» տարածքում, անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով հրդեհ է բռնկվել դատարկ շենքի տանիքում։ Զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհը մարվել է»,- գրել է Չեչնիայի ղեկավարը։

«Ռուսական հատուկ նշանակության ջոկատի համալսարանը», ի թիվս այլ գործողությունների, պատրաստում է մարտիկների՝ Ուկրաինայում մարտական գործողություններին մասնակցելու համար:

Տեղեկության համար՝ Չեչնիայի իշխանությունն առաջին անգամ է հայտնում Չեչնիայի տարածքում անօդաչու սարքերի հարձակման մասին։