Ռամզան Կադիրովը ասում է, որ ինքը երկար ժամանակ է պաշտոնավարել և վաստակել է անժամկետ, երկար արձակուրդ
Ռամզան Կադիրովը ասում է, որ ինքը երկար ժամանակ է պաշտոնավարել և վաստակել է անժամկետ, երկար արձակուրդ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ասում է, որ ինքը երկար ժամանակ է պաշտոնավարել և վաստակել է անժամկետ, երկար արձակուրդ։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Կադիրովը հայտարարել է «Telegram» ալիքով հեռարձակված տեսաուղերձում։

«Ընկերնե՛ր, այսօր իմացա, որ պարզվում է, որ ես «ամենաերկարակյացն» եմ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների գործող պաշտոնակատարներից։ Ես ինքս նկատեցի, որ շատ երկար մնացի։ Կարծում եմ, որ լիովին վաստակել եմ անժամկետ, երկար արձակուրդ։ Հուսով եմ՝ դուք ինձ կաջակցեք և կհասկանաք»,- ասել է Կադիրովը։

Նրա խոսքով՝ ինքը Չեչնիայի Հանրապետությունը ղեկավարում է արդեն 15 տարի։

«Մենք՝ կովկասցիներս, մի ​​ասացվածք ունենք՝ հյուրը որքան էլ հարգելի ու ցանկալի լինի, եթե նա ժամանակին է գնում, նա նաև հաճելի է։ Դրա համար կարծում եմ, որ իմ ժամանակը եկել է։ Մինչև ինձ դուրս չեն արել։ Ինչպես պարզվում է, ես արդեն ծեր եմ, իսկ մի ժամանակ երիտասարդ էի ու անփորձ։ Մենք արդեն սկսել ենք մտածել այդ մասին և կփորձենք ժամանակին հեռանալ»,- ասում է Կադիրովը տեսաուղերձում։

Ռամզան Կադիրովը Չեչնիան ղեկավարում է 2007 թվականից։