Ռադոսլավ Սիկորսկի. Ուկրաինայի պատերազմի արդյունքը կորոշի, թե ով կդառնա համաշխարհային կարգի երրորդ հենասյունը՝ ԱՄՆ-ի և Չինաստանի, Եվրոպան, թե՞ Ռուսաստանը
Ռադոսլավ Սիկորսկի. Ուկրաինայի պատերազմի արդյունքը կորոշի, թե ով կդառնա համաշխարհային կարգի երրորդ հենասյունը՝ ԱՄՆ-ի և Չինաստանի, Եվրոպան, թե՞ Ռուսաստանը

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին խորհրդարանին ներկայացրած իր ամենամյա զեկույցում նշել է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմի արդյունքը կորոշի, թե որ երկիրը կդառնա նոր համաշխարհային հավասարակշռության երրորդ հենասյունը՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հետ միասին։

Սիկորսկին նաև նշել է, որ աշխարհակարգի հիմքերը ցնցվում են։ Նմանատիպ հայտարարություններ նախկինում արել են Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Առանց ուժեղ Եվրամիության չի կարող լինել ազատ, բարգավաճ և անվտանգ Լեհաստան։ Կամ մենք պահպանում ենք միասնությունը, կամ ավելի մեծ երկրները կկուլ տան մեզ», – ասել է Սիկորսկին։

Նրա խոսքով՝ Մոսկվան ողջունում է ցանկացած հակաեվրոպական հիստերիա։